26/08/2015 15:29
Գ.Սողոմոնյան. Մենք դասվարների խնդիր ունենք. Եկեք, դիմեք, ոչ մի ծանոթ էլ պետք չի
Ովքեր մտածում են, թե առանց ծանոթի հնարավոր չէ ընդունվել աշխատանքի դպրոցում սխալվում են: Ես հայտարարում եմ՝ մենք դասվարների խնդիր ունենք. եկեք, դիմեք, քանի որ դասարանները շատացել են և ոչ մի ծանոթ էլ պետք չի դրա համար: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Նրա խոսքով, դասվարների պակասն ի հայտ է եկել, քանի որ շատացել են դասարանները, բայց պետք չի մտածել, թե դպրոց ընդունվելը միայն ծանոթով է հնարավոր:
Միևնույն ժամանակ նկատվում է աշակերտների թվի պակաս: Այդպես, ինչպես ներկայացրեց Գ.Սողոմոնյանը, նախորդ տարի աշակերտների թիվը 11.562-ն է եղել, իսկ այս տարի միայն 11.234: