26/08/2015 18:57
Ռուսների համար շենգենյան վիզա ստանալու նոր կանոններ են ուժի մեջ մտնում
«Կոմերսանտը» գրում է. «Ռուսների համար շենգենյան վիզա ստանալու նոր կանոններ են ուժի մեջ մտնում: Ըստ կանոնակարգի՝ փաստաթղթեր ձևակերպելու համար ՌԴ քաղաքացիներն ամեն 5 տարին մեկ անգամ պետք է դակտիլոսկոպիայի` մատնահետքեր տալու գործընթաց անցնեն: Կանոնը կգործի այս տարվա սեպտեմբերի 14-ից»:
Թերթն ընդգծում է, որ ԵՄ-ի ու Ռուսաստանի ներկայացուցիչները ենթադրում են, թե նորամուծությունը դրական ազդեցություն կունենա, սակայն դա կնվազեցնի ռուսաստանցիների այցերի քանակը Շենգեն գոտու եվրոպական երկրներ:
Նշվում է, որ այս գործընթացը կանդրադառնա զբոսաշրջության վրա: Զբոսաշրջային գործակալությունները կանխատեսել են, որ մարդիկ կձգտեն այն երկրներ, որտեղ վիզա ստանալն անհամեմատ ավելի հեշտ կլինի և վիզա ստացնալու համար նրանք նման «տհաճ» գործընթացների չեն հանդիպի:
«Նախորդ տարվա ընթացքում շենգենյան վիզա է ստացել ավելի քան 5,5 մլն ռուսաստանցի»,- գրում է թերթը: