26/08/2015 20:08
ՍԴՀԿ-ն կներկայացնի սահմանադրական բարեփոխումների մասին իր գնահատականը
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության Երևանի գրասենյակում՝ ՍԴՀԿ Կենտրոնական վարչության և Հայաստանի վարչության անդամ ընկերների, ինչպես նաև մասնագետների մասնակցությամբ, սկսվել են Սահմանադրական բարեփոխումների նախագծի տեքստի վերջնական գնահատականի շուրջ քննարկումները:
ՍԴՀԿ Կենտրոնական վարչության մամուլի դիվանից հայտնում են, որ քննարկումների ավարտից հետո ՍԴՀԿ-ն հանրությանն ու պատկան մարմիններին կներկայացնի նախատեսվող սահմանադրական բարեփոխումների շուրջ իր հավաքական գնահատականը: