27/08/2015 09:49
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ տնօրինությունը մասսայաբար մարդկանց ազատում է աշխատանքից
«Ժամանակին» հասած տեղեկություններով՝ ռուսական կապիտալով աշխատող «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները երեկ առավոտյան այցելել են տարբեր տեղամասեր և աշխատակիցներից պահանջել ստորագրել զգուշացման թերթիկ, որով աշխատակիցը հաստատում է, թե տեղյակ է, որ իրեն ազատելու են աշխատանքից նոր աշխատակարգով աշխատելու չհամաձայնվելու դեպքում:
Երասխ- Մասիս տեղամասի պետ Աշոտ Զոհրաբյանը երեկ «Ժամանակի» թղթակցին ասել է. «Ով չստորագրեց նախազգուշացման թերթիկը, իրեն ծանուցում կգնա որ ազատված են աշխատանքից»: