27/08/2015 14:31
Արմեն Աշոտյան. Երեխաներն, ովքեր գիտելիքով են բացում իրենց կյանքի ճանապարհը՝ իրական պարծանք են
Այսօր այստեղ այն երեխաներն են, ովքեր գիտելիքով են բացում իրենց կյանքի ճանապարհը: Այս մասին այսօր Նախագահական նստավայրում 2014-2015 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտների, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2015թ. հաջողությունների հասած՝ մայրաքաղաքի և մարզերի աշակերտների, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթում և հայոց լեզվի «Մեղու» մրցույթում հաղթող աշակերտների ընդունելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՆ Արմեն Աշոտյանը:
«Այսօր կրթության համակարգի համար տարվա մեջ ամենատոնական օրերից մեկն է: Ուսումնական տարին մեկնարկելուց առաջ մենք ավանադական միջոցառումներ ունենք ու արդեն բարի ավանդույթ է դարձել երկրի նախագահի կողմից լավագույն աշակերտնրին ընդունելության ու պարգևատրման արժանացնելու ավանդույթը, ինչպես նաև բարոյական խրախուսանքը»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Նա ընդգծեց՝ այսօր այստեղ գտնվող երեխաներն են մեր երկրի ապագան.
«Նրանք են այս օրերի իրական պարծանքը։ Անկախ նրանից երրորդ դասարանցի են ու օրինակ «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթի հաղթող, թե՝ միջազգային օլիմպիական խաղերի մեդալակիր, երեխաները գիտեն, որ իրենց համապատասխան ինտելեկտուալ կարողություններն են, որ կարող են ճանապարհ հարթել»,- ասաց Կրթության և գիտության նախարարը:
Անդրադառնալով այս տարի օլիմպիադաներում ու մրցույթներում գրանցված արդյունքներին՝ Արմեն Աշոտյանը դրանք շատ դրական գնահատեց.
«Այս տարի շատ լավ արդյունքներ ունենք։ ՀՀ աշակերտները միջազգային օլիմպիաներում նվաճել են 20 մեդալ, սա ամենաբարձր ռեկորդային ցուցանիշն է մեր երկրի անկախության այս ողջ ընթացքում»,- ասաց նախարարը:
Նա կարևորեց հատկապես այն, որ այս ոլորտում առաջընթացը կայուն է, ու չորրորդ տարին անընդմեջ մեդալների թիվը կայուն աճում է.
«Առջևում կլինեն նոր հաղթանակներ ու նոր ազգային ռեկորդներ։ Այս տարի ունեցանք ոսկե մեդալակիրների աճ, անցած տարի ունեինք 47 ոսկե մեդակալիր դպրոցերում, այս տարի՝ 73: Ընդ որում՝ նրան մեծամասնությունը մարզերից է»,- ամփոփեց Արմեն Աշոտյանը: