27/08/2015 17:38
Շենգավիթում 52-ամյա կինը ցած է նետվել շենքի տանիքից
Այսօր ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի թիվ 88 շենքի բակում կնոջ դի կա: Այս տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հասատեցին ոստիկանության լրատվական բաժնից:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են 52-ամյա Վիկտորյա Մարտիրոսյանի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպան եղել՝ նետվելով նշված շենքի 8-րդ հարկից:
Գործով զբաղվում է Քննչական կոմիտեն: