27/08/2015 09:59
Անհետացման օրը Նելլի մոտ 10 հազար դոլարին համարժեք դրամ է եղել
«Հրապարակը» գրել է, թե ոսկու շուկայում սարսափ ֆիլմի ժանրին բնորոշ խոսակցություններ են պտտվում 38-ամյա Նելլի Հարությունյանի անհետացման հետ կապված. «Նելլիին գտել են վիզը կտրած», «Մեքենայի տակ են գցել, հետո տարել մի տեղ պահել են»։ Արդեն 6 օր է՝ Նելլի Հարությունյանին փնտրում են։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին ժամը 17։15-ին։ Ոսկու շուկայի աշխատակից Նելլին դուրս է եկել շուկայից և մինչ օրս որևէ տեղեկություն չկա նրանից։
Ոսկու շուկայի աշխատակիցներն ասում են, որ անհետացման օրը Նելլիից 9-10 հազար դոլարի համարժեք դրամի առևտուր են արել։ «Տենց առևտուր էդ կինն իր ողջ կյանքի ընթացքում չի արել, ուրախությանը չափ ու սահման չկար ու նման փորձանք գլխին եկավ»,- «Հրապարակի» հետ զրույցում ասել է Ոսկու շուկայի աշխատակից Կարենը։ Աշխատակիցներից մի քանիսը խոսել են Նելլիի ամուսնու հետ։
Վերջինս պատմել է, որ աշխատանքից դուրս գալիս, հեռախոսով իր հետ խոսել է. «Ամուսնուն հաջող առևտրի մասին է պատմել ու հարցրել է, թե խանութից ինչ առնի»։ Ու այդ օրն էլ անհետացել է, տեսախցիկները միայն ֆիքսել են, որ դուրս է եկել Ոսկու շուկայից, անցել է խանութի մոտով, թե հետո ինչ է եղել, ոչ ոք չգիտի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։