27/08/2015 21:00
Արդարադատության նախարարի պաշտոնը դեռ թափուր է մնում
Կադրային որևէ հարց նիստի ընցքում չի քննարկվել: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին լրագրողներին ասաց ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով հարցին, թե արդյոք քննարկվե՞լ է արդարադատության նախարարի նշանակման հարցը:
Հիշեցնենք, այսօր մամուլը գրել էր, որ ըստ էության` որոշումը կայացվել է և այդ պաշտոնում կնշանակվի Արթուր Օսիկյանը:
Ինչ վերաբերում է շրջանառվող անուններին, ապա Շարմազանովն ասաց, որ անունները իրենք չեն դրել շրջանառության մեջ: