27/08/2015 12:42
«Գորշ գայլեր» կազմակերպությունը կասկածվում է Թայլանդում կազմակերպած ահաբեկչության մեջ
Թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպությանը կասկածում են Բանգկոկում օգոստոսի 17-ին տեղի ունեցած ահաբեկչության մասնակցության մեջ, որի հետևանքով զոհվել էր 20, վիրավորվել՝ 125 մարդ։
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ պայթյունին նախորդած 15 օրերի ընթացքում Թուրքիայի 20 քաղաքացիներ խմբով գտնվել են Թաիլանդում։ Թաիլանդական ոստիկանությունը հետաքննում է գործը և այժմ նրանց վրա են կենտրոնացել քննիչները, ովքեր այդ խմբի մեջ փնտրում են ահաբեկիչներին:
Քննիչները կասկածում են, որ նրանք եղել են թուրքական «Գորշ գայլեր» խմբավորման անդամ։
«Գորշ գայլերը» բազմամյա փորձ ունեցող ռազմական ծայրահեղական խմբավորում է, որը կարող էր ահաբեկչություն իրականացնել Թաիլանդում՝ դեպի Չինաստան 100 ույղուրների արտաքսման համար։
Թաիլանդական կառավարությունը երկրի հարավում որպես ստրուկ աշխատող 300 ույղուրի էր հայտնաբերել, որոնցից 200-ը՝ հիմնականում կանայք ու երեխաներ, ուղարկվել էին Թուրքիա, որն ընդունում է ույղուր փախստականներին։ Սակայն մոտ 100-ը՝ հիմնականում տղամարդիկ, ուղարկվել էին Չինաստան։
Տեղական մամուլը գրում է, որ իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ արտաքսման հետևանքով ընտանիքներ են բաժանվել, իսկ բոլոր ույղուր տղամարդիկ Չինաստանում վայրէջք կատարելուց հետո անհետացել էին։