27/08/2015 19:16
Խորհրդակցություն՝ ԵԱՏՄ անդամ երկրների մակրոտնտեսական քաղաքականության հարցերին նվիրված
ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում այսօր կազմակերպվել է ԵԱՏՄ անդամ երկրների միջև վարվող մակրոտնտեսական քաղաքականության և տնտեսությունների կայունացման հարցերին նվիրված կլոր սեղան-խորհրդակցություն, որին մասնակցել են ԵԱՏՄ կոլլեգիայի անդամ, մակրոտնտեսական և ինտեգրացիոն հարցերով նախարար Տատյանա Վալովայան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի այլ անդամներ, ՀՀ էկոնոմիկայի, ֆինանսների,միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունների, ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչներ:
ԿԲ-ից տեղեկանում ենք, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել են արտաքին տնտեսական հիմնական միտումներին, արտաքինու ներքին ռիսկերին և ԵՏՄ անդամ երկրների տնտեսությունների զարգացման միջնաժամկետհեռանկարներին վերաբերող հարցեր: