27/08/2015 15:02
Մոսկվայի իր բնակարանում գտել են շոկոլադի մագնատի դին
Մոսկվայում, իր բնակարանում հայտնաբերել են աշխարհի խոշոր շոկոլադագործ, շոկոլադի մագնատ համարվող լեհ գործարար, Barry Callebaut շոկոլադի գործարանի տնօրեն Եժի Օստապչուկին:
45-ամյա գործարարին գտել են գետնին ընկած, արյունաշաղախ վիճակում: Lifenews-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը բնակարանում հայտնաբերել է 56 դատարկ շիշ և կոտրած ապակու կտորներ: Նախնական տեղեկություններով՝ գործարարի մոտ վնասված է եղել գանգուղեղը: Նրա տունն ամբողջությամբ պատված է եղել արյունով: Փորձաքննությունը պարզել է նաև, որ գործարարը մի քանի օր առաջ է մահացել:
Հաղորդվում է, որ գործարարը արդեն 8 տարի է, ինչ բնակվում էր Մոսկվայում: Ըստ շրանառվող տեղեկությունների՝ գործարարը նոր պայմանագրեր էր ստորագրել այլ խոշոր կազմակերպությունների հետ:
Խոշոր գործարարի մահվան առնչությամբ լրատվամիջոցները մի քանի վարկած են շրջանառության մեջ դրել: Ըստ նախնական վարկածի՝ գործարարի մահվան պատճառը եղել է սրտի սուր անբավարարությունը: Նշվում է, որ նա տառապել է նաև շաքարային սուր դիաբետով, որի ախտորոշումը տրվել էր բոլորովին վերջերս:
Դեպքի հանագմանքները ճշտվում են: Հետաքննությունը շարունակվում է: