27/08/2015 15:30
Լարիսա Ալավերդյան. Սահմանադրական փոփոխություններն այսօր առաջնային չէին
«Սահմանադրական փոփոխություններն այսօր առաջնային չէին: Սահմանադրությունն այնպիսի փաստաթուղթ է, որ պետք է քնարկվի ավելի հանգիստ պայմաններում և այն մաս-ման-ներկայացնելը սխալ է, այն միասնական փաստաթուղթ է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Անդրադառնալով մարդու իրավունքների վերաբերյալ հոդվածների տեքստերին՝ նա նշեց. «Նախկինի համեմատ կոռեկտ չէ: Օրինակ՝ խոսքի ազատության փոխարեն կարծիքի ազատություն: Սա շփոթության մեջ է գցում»:
Լ. Ալավերդյանն ասաց, որ իրեն անհանգստացնում է նաև սեփականության իրավունքը՝ քաղաքացիություն չունեցողի հողի սեփականություն ունենալու մասին դրույթը, որովհետև, նրա կարծիքով, այդ իրավունքը պետք է ունենան միայն ՀՀ քաղաքացիները:
Լ. Ալավերդյանն ասաց, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մեջ պետք է ընդգրկվեին քաղաքագետներ, ազգային հարցերով հոգեբաններ, հասարակագետներ, իսկ մեզ մոտ ընդգրկում են միայն իրավաբանական անձանց: