27/08/2015 09:43
ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը դեմ չէ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումներին
ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը նորմալ է վերաբերվում նախագահականում ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, ու ՀՅԴ-ի մասնակցությամբ քննարկումներին: Ավելին՝ տիկին Սարգսյանը համարում է, որ «եթե էսպես, թե էնպես Սահմանադրությունը դրվելու է հանրաքվեի, շատ ավելի ճիշտ է այդ Սահմանադրությունը բարեփոխել և ավելի լավ հիմքերի վրա դնել, նոր մտցնել հանրաքվեի, քան թողնել իշխանության որոշումներին և ունենալ մի Սահմանադրոություն, որը չի գոհացնում ոչ մեկին»:
«Հայկական Ժամանակի» թղթակից հարցին, թե նշանակու՞մ է, որ ինքը համաձայն չէ ՀԱԿ դիրքորոշման հետ, որ պետք է բոյկոտել սահմանադրական քննարկումները, ՀԱԿ պատգամավորը պատասխանել է. «Ես գնահատականներ չեմ հնչեցնելու: ՀԱԿ-ն ունի իր հիմնավոր հիմնավորումները և չմոռանանք, որ նախագահական կառավարման համակարգի հիմքերը դրել է Լևոն Տեր-Պետրոսյանը, և ՀԱԿ-ը, բնականաբար, պետք է դիրքերը պահի»: