27/08/2015 19:34
Առաջին անգամ պատմության մեջ Հունաստանի վարչապետ կին է նշանակվել
Հունաստանում վարչապետի պարտականությունները ժամանակավոր կատարելու է Գերագույն դատարանի նախագահ Վասիլիկա Տանու-Խրիստոֆիլուն: Այսպիսով նա կլինի առաջին կինը Հունաստանի պատմության մեջ, որ զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը: Այս մասին հաղորդում է «Գազետա.ռու»-ն:
Երկրի ղեկավարը նրան է հանձնարարել ձևավորել ժամանակավոր կառավարության կազմը:
Աղբյուրը հիշեցնում է, որ վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հրաժարական տվեց, որպեսզի հնարավորություն ունենա մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Դրանք կկայանան սեպտեմբերի 20-ին: