27/08/2015 16:56
Այս տարվա ամռան երեք ամիսներին երեխաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է
Այս տարվա ամռան երեք ամիսներին երեխաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ այս տարի տեղի է ունեցել երեխաների մասնակցությամբ 123 ճանապարհատրանսպորտային պատահաբար, արդյունքում զոհվել է 6 երեխա, վիրավորվել՝ 136-ը։
«Նախորդ տարվա ամռան ամիսների համեմատ պակասել են պատահարների թիվը 4-ով, զոհեր թիվը 2-ով և վիրավորներինը՝ 8-ով։ Միշտ նվազում է ամռան երեք ամիսներին երեխաների մասնակցության պատահարների թիվը, քանի որ նրանք ավելի ազատ ռեժիմով են ապրում»,-ասաց նա։
Ն. Սարգսյանը նաև նշեց, որ ամռան երեք ամիսների ընթացքում Ճանապարհային ոստիկանության կողմից ՀՀ բոլոր մարզերից, Արցախից ու Ջավախքից դեպի հանգստյան վայրեր մեկնող շուրջ 300 ավտոբուսների ուղեկցում է իրականացվել ու չեն գրանցվել պատահարներ:
Հանդիպմանը ներկա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նշեց, որ սեպտեմբերի 1-ից երթուղի դուրս կբերվի ամեն օր շուրջ 460 ավտոբուս, 120 միկրոավտոբուս, 45-50 տրոլեյբուս, իսկ 24-26 շարժական վագոն դուրս կբերվի մետրոպոլիտեն:
Հարցին՝ ճի՞շտ են մամուլում շրջանառվող լուրերը, որ քաղաքապետարանը գնալու է տրանսպորտի թանկացման, Հ. Նավասարդյանն ասաց. «Քաղաքապետարանում նման խոսակցություններ չկան և առաջիկայում տրանսպորտի թանկացում չի լինելու»: