27/08/2015 20:20
Օգոստոսի 29-30-ին երթևեկությունը Մյասնիկյան պողոտայով` Աճառյան փողոցի հատվածից փակ կլինի
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 29-ին և 30-ին, առավոտյան 06:00-ից մինչև 09:00-ի ժամային միջակայքում երթևեկությունը մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայով` Աճառյան փողոցի հատվածից սկսած, փակ կլինի: Որպես այլընտրանք առաջարկվում է օգտագործել Ռուբինյանց փողոցը, որտեղից էլ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով հասնել մայրաքաղաքի կենտրոն:
Երևանի քաղաքապետարանը երթևեկության ժամանակավոր դժվարություն առաջացնելու համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը: