27/08/2015 10:11
Հ.Մելիք-Շահնազարյան. Պատկերը Բաքվի համար խիստ անմխիթար է դառնում
Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը հետզհետե հայտնվում է շրջափակման մեջ: Հայ-ադրբեջանական հակամարտության զինված փուլի հնարավոր վերսկսման հեռանկարի ֆոնին այդ հանգամանքը լուրջ սպառնալիք է Ադրբեջանի համար։ Այս մասին Facebook-յան իր էջում գրառել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Բաքվում գիտակցում են, որ հայկական պետությունների դեմ ագրեսիայի պարագայում Հայաստանը լուրջ գործողություններ է ծավալելու նախիջևանյան ուղղությամբ: Առանց այն էլ վերջին երկու տարիների ընթացքում հայկական զինված ուժերը զգալիորեն բարելավել են մարտական դիրքերը Նախիջևանի հետ սահմանում: Եվ եթե այդ ամենին գումարվում է նաև քրդական ակտիվությունը թուրք-ադրբեջանական սահմանում, ապա պատկերը Բաքվի համար խիստ անմխիթար է դառնում»,- գրառել է նա: