27/08/2015 09:23
Ազատամարտիկին ծեծելով սպանած Ջունգլը փախուստի փորձ է արել և վթարի է ենթարկվել
Երեկ «Ժամանակը» տեղեկացել է, որ ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծելով սպանած Գևորգ Սարգսյանը իր ազգական, նույն գործով ամբաստանյալ Սարգիս Ղուկասյանի հետ վերջերս փորձել է հատել սահմանը, ապօրինաբար լքել Հայաստանի տարածքը, սակայն վթարի են ենթարկվել:
Ազատամարտիկի քույրը թերթի թղթակցին ասել է, որ Ջունգլը իր շրջապատում ասել է, որ գլորվել են ձորը, մեքենան գարմոշկա է դարձել: