27/08/2015 12:54
Դրամը վերածվել է տրանսպորտի տոմսի. Տնտեսագետ
Հայաստանը արտարժույթի տատանումների առումով խոցելի վիճակում է, և տատանումները արագորեն արտացոլվում են տնտեսության մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
«Հայաստանում երկու տրիլիոն դրամը գերազանցող վարկային պորտֆել կա, որի 60 տոկոսը դոլարով է. մեր երկիրը դոլարիզացված է»,- ասաց նա:
Տնտեսագետը նաև նշեց, որ Հայաստանը իր տնտեսական արդյունավետ կամ անարդյունավետ կապերն իրականացնում է ՌԴ-ի միջոցով, իսկ այս պահին ՌԴ-ում ֆինանսական վիճակը վատ է, որն էլ անդրադառնում է արտագնա աշխատանքի մեկնողների վրա:
«Հայաստանն ունի խոցելի տնտեսություն, չունի ռեսուրսներ` նավթ, գազ, իսկ դրամը վերածվել է տրանսպորտի տոմսի. Այն կարելի է ցույց տալ կամ ցույց չտալ»,- իր դիրքորոշումը հայտնեց Վ. Բոստանջյանը: