27/08/2015 11:15
Ո՞ւմ է ուղղված Տիգրան Ուրիխանյանի գրառումը
ԲՀԿ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Facebook-յան իր էջում խորհրդավոր գրառում է արել, որում ասված է.
«Անփոփոխ դիրքորոշումը, անշեղուն կարծիքն ու հավատը սեփական համոզմունքին վաղ թե ուշ բոլորին ստիպում են հաշվի նստել համոզմունքիդ հետ: Իսկ դրա համար երբեմն պետք է կարողանալ հրաժարվել պաշտոնից, արտոնություններից ու եկամուտներից: Կամ հակառակը` հրաժարվել հեղինակությունից... ու դրանից հետո չփորձել րոպեն մեկ փոխվող դիրքորոշումդ հրամցնել հանրությանը»: