27/08/2015 14:15
Տխուր ֆիլմերի ժամանակ լացելը օգնում է բարձրացնել տրամադրությունը
Գիտնականները պարզել են, որ տխուր ֆիլմեր դիտելիս արցունքները իրականում նպաստում են տրամադրության բարձրացման: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Motivation and Emotion ամսագրում:
«Գազետա.ռու»-ն գրում է, որ 60 կամավորների ցուցադրվել է երկու ֆիլմ՝ «Կյանքը հիասքանչ է» և «Հատիկո. Ամենահավատարիմ ընկերը»: 28 մարդ դիտման ժամանակ արտասվել են, մնացած 32-ը ՝ոչ: 20 և 90 րոպե անց գիտնականները խնդրել են մարդկանց պատասխանել իրենց հոգեվիճակի մասին հարցերի:
Ինչպես և ակնկալվում էր, 20 րոպե անց հարցումը ի հայտ է բերել հետևյալ պատկերը. նրանք, ովքեր լացում էին, իրենց ճնշված ու տխուր էին զգում, իսկ նրանք, ովքեր էմոցիաներին չէին տրվել, իրենց զգում էին, ինչպես միշտ: Իսկ ահա դիտումից 90 րոպե անց արձանագրված արդյունքները անսպասելի էին. պարզվել է, որ արցունքները երկարաժամկետ հեռանկարում բարձրացնում են տրամադրությունը, իսկ զսպված էմոցիաները , հակառակը, բացասաբար ազդում տրամադրության վրա:
Հետազոտության հեղինակները պնդում են՝ արցունքները հոգեբանական թուլացման յուրատիպ միջոց են հանդիսանում, ինչն անհրաժեշտ է տրամադրության կարգավորման համար: