28/08/2015 19:40
Արտաշես Գեղամյան. Շատ գործնական ու մանրակարկիտ քննարկել ենք նոր փաստաթուղթը
Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումն ընթացավ շատ գործնական մթնոլորտում: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ազգային Միաբանություն դաշինքի ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը:
«Շատ գործնական ու մանրակարկիտ քննարկել ենք նոր փաստաթուղթը, որն ընթացել է բարիդրացիական մթնոլորտում: Մենք նախագահին հայտնել ենք, որ մեր դիրքրոշման մեջ որևէ փոփոխություն չկա»,- նշեց Ա. Գեղմյանը:
Հիշեցնենք, որ այսօր նախագահական նստավայրում Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է նաև «Ազգային միաբանություն» դաշինքի ներկայացուցիչներին: