28/08/2015 10:08
ԱԱԾ-ն այս ամսվա ընթացքում մոտ 4 մլն դրամի ավիատոմս է գնել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն այս ամսվա ընթացքում մոտ 4 մլն դրամի ավիատոմս է գնել՝ իր աշխատակիցների թռիչքներն ապահովելու համար։
Մասնավորապես ԱԱԾ-ն 3 մլն 573 հազար 561 դրամի թվով 15 հատ ավիատոմս է գնել «Սպուտնիկ» ընկերությունից, որոնց մի մասը «Երևան-Մոսկվա-Երևան, Երևան-Մոսկվա-Կուրգան, ինչպես նաև Կալինինգրադ և հակառակ ուղղությամբ, մի մասն էլ՝ Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ։ Թռիչքները տեղի են ունեցել օգոստոսի 10-ին,14-ին և 15-ին են տեղի ունեցել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։