28/08/2015 20:24
Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշում է ստորագրել, ըստ որի՝ հայտարարվել է երկրում խորհրդարանական ընտրություններ անկցկացնելու մասին:
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ երկրում խորհրդարանական ընտրությունների օր է նշանակվել 2015 թվականի նոյեմբերի 1-ը։
«Ղեկավարվելով Ադրբեջանի Սահմանադրության 84-րդ հոդվածի 2-րդ կետով և 109-րդ հոդվածի 1-ին կետով՝ հանձնարարում եմ երկրում Միլլի մեջլիսի ընտրության օր նշանակել 2015 թվականի նոյեմբերի 1-ը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ են նշանակվել նաև հարևան Թուրքիայում: