28/08/2015 10:56
Տունդարձի ճանապարհին անհետացած Նելլիին տեսնողներ չեն եղել. «Հրապարակ»
«Ոսկու շուկայի աշխատակից Նելլի Հարությունյանին եթե 10 օրվա ընթացքում չգտնեն, ապա քրեական գործ կհարուցվի»,- «Հրապարակի» հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը։
Նա տեղեկացրել է, որ Նելլիի անհետանալու 6 օրերի ընթացքում ոստիկանությունը որևէ արձագանք չի ստացել, նրան տեսնողներ չեն եղել։ «Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասել է Մալխասյանը։