28/08/2015 11:47
Արմեն Մարտիրոսյան. Ես որևէ մեկի վառ երևակայությունը չեմ պատրաստվում մեկնաբանել
Մամուլը «Ժառանգություն» կուսակցության դեմ որս է սկսել և չհիմնավորված լուրեր է տարածում: Aysor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն՝ անդարդառնալով մամուլում տեղ գտած հրապարակումներին, թե «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» հարաբերությունները երեկ նախագահական նստավայր կատարած այցից հետո լարվել են:
Մեր ճշտող հարցին՝ այսինքն, հերքո՞ւմ եք, որ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» հարաբերությունները երեկվա հանդիպումից հետո լարվել են, Ա. Մարտիրոսյանն պատասխանեց.
«Հիմա ինչ լուր, ինչ հիմարություն ասես շրջանառվելու է և ես այդքան ժամանակ չունեմ դրանք մեկնաբանելու համար: Մամուլը պատվեր է կատարում և ես որևէ մեկի վառ երևակայությանը չեմ պատրաստվում անդրադառնալ կամ գնահատական տալ»,- ասաց նա: