28/08/2015 20:12
Sinquefield cup սուպերմրցաշար. Արոնյանը ոչ-ոքի խաղաց
ԱՄՆ-ում ընթացող «Sinquefield cup» շախմատային սուպերմրցաշարում այսօր կայանում են 5-րդ տուրի հանդիպումների: Նախատեսված 5 հանդիպումներից 3-ին արդեն ավարտվել են:
Հայաստանի լավագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի արդյունքով է ավարտել ռուս Ալեքսանդր Գրիշչուկի հետ մրցավեճը: Գրոսմայստերները 30-րդ քայլից հետո խաղաղ ելք են կնքել:
Այս ոչ-ոքիից հետո Արոնյանը վաստակեց 3,5 միավոր և ներկայումս գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայ շախմատիստին կարող է շրջանցել Վեսելին Թոփալովը, ով այս պահին մրցում է Ֆաբիանո Կարունայի հետ: 3,5 միավոր կարող է հավաքել նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով խաղում է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ: