28/08/2015 10:27
ԲՀԿ-ին սպառնում է հերթական զանգվածային արտահոսքը. ՀԺ
Փետրվարյան քաղաքական նոկդաունից դեռ ամբողջությամբ ուշքի չեկած ԲՀԿ-ին սպառնում է հերթական զանգվածային արտահոսքը կուսակցությունից: Այս անգամ պատճառը սահմանադրական փոփոխությունների հարցում ԲՀԿ լոյալ վերաբերմունքն է ու «ոչ»-ի ճակատին չմիանալը:
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով` ԲՀԿ-ն լքողների թվում կարող են լինել նաև պատգամավորներ, ովքեր նախկինում շատ կոշտ են արձագանքել սահմանադրական փոփոխություններ անցկացնելու Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը: Արտահոսքը կարող է սկսվել սեպտեմբերի սկզբին, երբ ԲՀԿ-ն իր քննարկումները կավարտի և այն կամփոփի քաղխորհրդի նիստում:
Մեկնաբանելով հերթական արտահոսքի հնարավորությունները` ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը թերթի հետ զրույցում ասել է, որ ներկա պահին իրենց կուսակցությունում քննարկումները շարունակվում են:
«Այս պահին մեզ մոտ քննարկումները շարունակվում են և մենք չենք պատրաստվում ապատեղեկատվություններին պատասխան տալ»,- ասել է Բաբայանը: