28/08/2015 09:46
Վահրամ Բաղդասարյան. Լյուդմիլա Սարգսյանի բարձրացած հարցերը չեն կարող «իշխանության հաճախորդի» տպավորություն թողնել
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով «Չորրորդ իշխանություն» թերթի կողմից ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին հասեցին հնչեցված մեղադրանքներին, մասնավորապես, վերջինիս տրված «իշխանության հաճախորդ» որակմանը, ասել է.
«Ընդդիմադիրների 70 տոկոսը մեկը մյուսին հաճախորդ անվանեցին, Լ.Սարգսյանը բավական սկզբունքային ընդդիմադիր գործիչ է և իմ կարծիքով նրա բարձրացած հարցերը չեն կարող հաճախորդի տպավորություն թողնել: Ընդհանուր առմամբ չկա մի պատգամավոր, որի հետ մենք նման մտադրություն ունենք: Մենք պարզապես չունենք դրա կարիքը: Այլ խնդիր է , որ մենք բազմիցս ասել ենք, որ որևէ ընդդիմադիր գործչի առաջ մեր դռները փակ չեն, մենք պատրաստ ենք քննարկումների: Եթե ընդդիմությունը քննարկումների է մասնակցում, դա չի նշանակում, որ այլևս վերածվել է իշխանության:
Ընդդիմությունը հենց իշխանության հետ պետք է քննարկումներ կազմակերպի և ապացուցի հակառակը, առողջ առաջարկությունները ու որոշումները ծնվում են նման քննարկումների արդյունքում: Ոչ թե թշնամություն պետք է լինի, այլ քաղական հարաբերություններ»: