28/08/2015 18:35
Հունաստանում նոր խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը հայտարարել է երկրի խորհրդարանը ցրելու մասին և նոր խորհրդարանական ընտրություն նշանակելու մասին:
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ նոր ընտրությունների օր է նշանակել սեպտեմբերի 20-ը։
«Խորհրդարանը ցրելու մասին հրամանագիրը ստորագրվել է։ Ընտրությունները կկայանան սեպտեմբերի 20-ին»,- հայտարարել է նախագահը:
Հիշեցնենք, որ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հրաժարական էր ներկայացրել, որից հետո երկրի վարչապետի պաշտոնակատար էր նշանակվել Գերագույն դատարանի ղեկավար Վասիլիկա Տանու-Խրիստոֆիլուն։