28/08/2015 10:53
Պալաչը սնանկացել է. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ Գագիկ Ծառուկյանի ախոյան-սանիկ Արթուր Հարությունյանի «Կինգ դելյուքս» ընկերությունը սնանկացել է դատարանի վճռով: Հայաստանի ներսում և դեպի Ռուսաստան բավական մեծ ծավալով ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունը սնանկ է ճանաչվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով դեռ այս տարվա հունիսի 19-ին:
Հուլիսի 13-ին «Կինգ դելյուքսի» սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Աշոտ Տեր- Վարդանյանը: «Կինգ դելույքսի» պարտատերերի առաջին ժողովը նշանակվել է սեպտեմբերի 23-ին:
Թերթը նշում է, որ Երևան-Աբովյան գծի հետ կապված Արթուր Հարությունյանը չլուծված կոնֆլիկտ ունի Գագիկ Ծառուկյանի հետ: Նրա «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել Երևանի Կենտրոն- Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի՝ պահանջելով արգելել բարեգործական ուղևորափոխադրումները, քանի որ դա անհավասար մրցակցություն է ստեղծում և խանգարում է իր բիզնեսին:
Նշենք, որ «Կինգ դելյուքս»-ին է պատկանում Երևան-Նոր-Հաճն գիծը սպասարկող 253 համարի երթուղայինը և Երևան-Աբովյան 259 համարի ավտոբուսը: