28/08/2015 10:48
Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության վարչության նիստին մասնակցել է Skype-ի միջոցով. «Ժամանակ»
«Ժառանգությունը» երեկ կուսակցության վարչության նիստում որոշել է մերժել նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը և չգնալ Բաղրամյան 26՝ սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցության:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նիստը տեղի է ունեցել առանց կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայության:
«Ժառանգության» վարչության անդամները հավաքվել են, միացրել են Skype-ը, որի միջոցով էլ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնել է իր տեսակետը:
Թերթը նշում է, որ կուսակցության անդամների մեծ մասը այդպես էլ չի հասկացել, թե ինչ է ուզում ասել Րաֆֆի Հովհաննիսյանը, ի վերջո՝ նա կո՞ղմ է սահմանադրական փոփոխություններին, թե՞ ոչ: