28/08/2015 14:16
Դեմկուսն իր դիտողությունները կներկայացնի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին
Նոր Սամանդրության վերաբերյալ մեր կուսակցության դիտողությունները շատ են մենք դրանք կներկայացնենք սահմանադրական բարեփոխումենրի հանձնաժողովին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
«Մենք ի սկզբանե կողմ ենք եղել խորհրդարանական կառավարման համակարգին, բայց սա ավելի շատ վարչապետական կառավարման համակարգ է»,- ավելացրեց նա:
Ամփոփելով՝ Արամ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ Սահմանադրության փոփոխված տարբերակում շատ մանրակրկիտ են ներկայացված մի շարք խնդիրներ, որոնք հատկապես վերաբերում են մարդու իրավունքներին: