28/08/2015 12:25
Բակո Սահակյանը Հադրութում մասնակցել է ԵԿՄ ավանդական միջոցառմանը
Արցախի նախագահ Բակո Սահակյանը նախօրեին Հադրութի շրջանի Արա լեռ կոչված տեղամասում մասնակցել է «Երկրապահ կամավորականների միության» կողմից ավանդական ուխտագնացության շրջանակներում կազմակերպված տոնական միջոցառմանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի մամուլի գրասենյակից:
Բակո Սահակյանն արժևորել է «Երկրապահ կամավորականների միության» կողմից կազմակերպվող ամենամյա ուխտագնացությունները՝ ընդգծելով դրանց կարևորությունը երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակության, բանակ-հասարակություն կապերի և ազգային միասնության ամրապնդման տեսանկյուններից:
Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: