Հայաստանի կառավարությունը բավականաչափ ուշադրություն է դարձնում ժողովրդագրական խնդիրներին

28/08/2015 15:51

Հայաստանի կառավարությունը բավականաչափ ուշադրություն է դարձնում ժողովրդագրական խնդիրներին


Aysor.am-ը ՄԱԿ բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի հետ զրուցել է աշխարհում ժողովրդագրական միտումների, Հայաստանում այս ոլորտում առկա իրավիճակի և ելքերի, կառավարության կողմից իրականացվող քայլերի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության մասին:


-Այսօր աշխարհում ժողովրդագրության ոլորտում ինչպիսի միտումներ են առկա: Ի՞նչ պատկեր ունենք Հայաստանում` մասնավորապես միգրացիայի, ծնելիության և բնակչության ծերացման մասով: Որքանո՞վ են դրանք համահունչ գլոբալ միտումներին:

-Գլոբալ առումով աշխարհում տեղի է ունենում բնակչության աճի դանդաղեցում և դա հիմնականում կապված է երկու գործոնի հետ: Առաջինը` ծնելիության անկման մասին է խոսքը, եթե օրինակ 1950-ականներին ամենաբարձր ծնելիությունը նկատվում էր Աֆրկայում` մեկ կնոջ հաշվով մոտավորապես 12 երեխա, ապա այսօր համաձայն վերջին տվյալների` Սահարային հարակից երկրներում ամենաբարձր ծնելիությունը կազմում է մոտ 9 երեխա` մեկ կնոջ հաշվով: Ծնելիության այդ անկման պատճառով մենք սկսում ենք նկատել, որ երկրագնդի բնակչությունը սկսում է ծերանալ, քանի որ ծնելիությունը անկում է ապրել, նոր երիտասարդ սերունդը արդեն չի կարող էլ փոխարինել նախորդ սերունդներին, հետևաբար մենք սկսում ենք նկատել համաշխարհային միտումներ, որոնք վկայում են Երկիր մոլորակի բնակչության ծերացման մասին:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, կարծում եմ, որ Հայաստանը ուղղակի հետևում է այդ գլոբալ միտումներին և Հայաստանում էլ անկախությունից ի վեր մենք ունեցանք մոտ երկու անգամ ծնելիության անկում, և եթե մենք խոսենք պարզ թվերով, ապա 1980-ականների վերջերին Հայաստանում ամենաբարձր ծնունդների թիվն էր գրանցվում` տարեկան մինչև 82 հազար երեխայի ծնունդ, մինչդեռ այսօր գիտենք, որ տարեկան գրանցվում է մոտավորապես 40-41 հազար ծնունդ` այսինքն մոտ երկու անգամ անկում է ապրել: Բնականաբար, ծնելիության գործակիցն էլ 2,2-2,3-ից անկում է ապրել մինչև 1,5 կամ 1,6 երեխա` մեկ կնոջ հաշվով:
Մենք ունենք նաև ժողովրդագրության վրա ազդող մյուս հիմնարար գործոնները: Գիտենք, որ վերջին 20 տարում մենք մոտավորապես 1 մլն բնակչություն ենք կորցրել, և վերջին յոթ-ութ տարիների ընթացքում ստաբիլ ունենք տարեկան միջինը մոտավորապես -35,000 միգրացիայի բացասական սալդո: Սա բավականին լուրջ գործոն է, որովհետև այդ 35,000-ը մոտավորապես կազմում է մեր բնակչության 1 տոկոսը:
Այսինքն` մենք տեսնում ենք, որ Հայաստանն էլ համապատասխանում է գլոբալ միտումներին և ժողովրդագրության տեսանկյունից բավականին մտահոգիչ իրավիճակ ունենք:

-Ձեր նշած այս գործոններից Հայաստանի դեպքում որի՞ ազդեցությունն է ավելի մեծ կամ ավելի բացասական մեր ընդհանուր ժողովրդագրական պատկերի վրա:

-Իրականում երեք գործոններն էլ գրեթե հավասար մարտահրավեր են: Ծնելիության նվազումը մարտահրավեր է, որովհետև հաջորդ սերունդն ավելի քիչ թվով է գալիս, միգրացիան մարտահրավեր է, որովհետև ուղղակիորեն մենք կորցնում ենք ոչ թե միայն այսպես ասած մարդաքանակ, այլ նաև որոշակի մտավոր և աշխատանքային պոտենցիալ ունեցող մարդկանց: Ինչ վերաբերում է ծերացմանը, ապա այդ դեպքում, թեև ընդունված է ծերացումը դիտարկել որպես մարտահրավեր, բայց իրականում, եթե ծերացման գործընթացները ճիշտ կառավարվեն, կարող են և որոշակի առավելություններ բերել: Նկատի ունեմ, որ մենք փորձենք ստեղծել իրավիճակ, երբ մեծահասակները ավելի երկար մնան տնտեսական գործունեության մեջ: Դա անհրաժեշտորեն չի նշանակում թոշակի տարիքի բարձրացում, չնայած` կարծում եմ, որ դա ուշ թե շուտ սպասվում է Հայաստանում, քանի որ մեր ծերացումը բավականին բարձր տեմպերով է առաջ գնում և զուգահեռ նաև աճում է կյանքի միջին տևողության տարիքը: Այդ պատճառով էլ մարդիկ ապրում են ոչ միայն ավելի երկար, այլ նաև ավելի առողջ, քանի որ մենք ունենք նաև լավ առողջապահություն, զարգանում են տեխնոլոգիաները և մարդիկ ավելի առույգ են լինում, քան ասենք, կարող էին լինել մոտ 30-40 տարի առաջ: 

Եվրոպայում այսպիսի ասացվածք կա. այսօրվա 60 տարեկանները դա անցյալ դարի 50-ական թվականների 40 տարեկաններն են: Այս ամբողջը կախված է առողջապահական զարգացումներից և մարդու ինքնազգացողության ու առույգ լինելու հետ: Եթե մենք կարողանանք ապահովել կրթություն ամբողջ կյանքի ընթացքում և եթե մենք կարողանանք պահել մեր ծերերին տնտեսական որոշակի ակտիվ գործունեության մեջ, ապա բնակչության ծերացումը Հայաստանի համար կարող է և որպես այդքան սարսափելի մարտահրավեր չհամարվել: Սրա լավագույն օրինակը Գերմանիան է, երբ անցյալ դարի վերջում այնտեղ նկատեցին բնակչության ծերացման միտում, իսկ այնտեղ դա բավական լուրջ խնդիր է, քանի որ միջին տարիքը արդեն 43 տարեկան է, ի տարբերություն մեզ, որտեղ դեռ 34 է, գերմանացիները կարողացան ենթակառուցվածքային փոփոխություններ անել: Այսօր արդեն տեսնում ենք, լինելով ծերացած երկիր, Գերմանիան զարգացած երկրների մեջ շարունակում է մնալ առաջատարների շարքերում:

Կարծում եմ, որ ժողովրդագրության վրա ազդող այս երեք գործոնները ազդեցության տեսանկյունից հավասար են, պարզապես խնդիրը կառավարման մեջ է: Իհարկե, շատ ավելի դժվար է ապահովել ծնելիության գործակցի բարձրացում, որովհետև դա շատ թանկ արժեցող և երկարատև գործընթաց է: Թվերով ասած, օրինակ Ֆրանսիան այդ նպատակով տարեկան մոտ 10 մլրդ եվրո է ծախսում, ինչը հասկանալի է, որ մեր դեպքում չկա: Վերջին տարիների ընթացքում այս առումով հաջող փորձ են արձանագրել հատկապես Սկանդինավյան երկրները: Այս երկրների դեպքում տարբերությունն այն  է, որ չեն փորձել թիրախավորել հենց ծնելիության աճը, այլ փորձել են թիրախավորել ընտանիք և անձնական աճ գործոնների հավասարակշռումը: Այսինքն` փորձել են կանանց տալ հավասար իրավունքներ, որոնցից օգտվելով կինը չի վարանի ունենալ հաջորդ երեխան, որովհետ դա չի խանգարի իր պրոֆեսիոնալ աճին: Սա նույնպես երկարատև և ոչ էժան գործընթաց է, բայց շատ կարևոր է և ուսումնասիրելու ու տեղայնացնելու անհրաժեշտություն կա: Միգրացիայի մասով կարող եմ նշել, որ ամենացավալին է, քանի որ ժողովրդագրական իրավիճակի վրա ազդող ամենաանմիջական  գործոնն է: Ինչպես նշեցի, վերջին 7-8 տարիների ընթացքում միջինը 35.000-ի չափ բացասական սալդո ենք ունենում:

Կան որոշակի հաշվարկներ, որոնք ցույց են տալիս, որ միգրացիան տեղի է ունենում հիմնականում աշխատատեղերի պակասի և սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման պատճառով և որպեսզի Հայաստանում գործազրկությունը հասցնենք նորմալ, բնական չափի` մոտավորապես 5-6 տոկոս, այսօրվա մեր տնտեսական աճի պայմաններում մեզանից կպահանջվի ևս 30-35 տարի ժամանակ: Եթե մենք ընդունենք, որ տարեկան անփոփոխ այդ 30-35 հազար բացասական սալդոն կպահպանվի, ապա 35 տարվա մեջ մենք կարող ենք հաշվել ևս -1մլն մարդ Հայաստանում:

-Եթե չեմ սխալվում, ՄԱԿ-ը ունի բնակչության թվաքանակի վերաբերյալ կանխատեսումներ, որոնք առանձին երկրների դեպքում ներկայացվում են հնգամյակներով, ի՞նչ պատկեր է մեզ սպասվում, ըստ այդ կանխատեսումների և ի՞նչ վիճակ ունենք տարածաշրջանային կտրվածքով:

-Այո, վերջերս մոտ 1 ամիս առաջ ՄԱԿ-ը ներկայացրեց իր թարմացված  կանխատեսումները, որոնք կարելի է ասել շատ պայծառ չեն նաև Հայաստանի համար: Դրանցից  պարզ է դառնում, որ Հայաստանի  դեպքում 2100 թվականին կանխատեսվում է 1.6-1.8 մլն մարդ: Տարածաշրջանային առումով պետք է նկատել, որ որքանով միշտ Հայաստանի բնակչությունը ամենացածրն է եղել օրինակ Վրաստանի կամ Ադրբեջանի համեմատ, ապա կարծում եմ, որ բացարձակ թվերի առումով Հայաստանի թվաքանակը ամենացածրը կլինի, ինչպես որ միշտ է եղել: Բայց պետք է նկատել, որ Հայաստանից ոչ ավելի լավ, եթե ոչ ավելի վատ վիճակում է Վրաստանը ծնելիության անկման և ծերացման, ինչպես նաև միգրացիայի առումով: Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, քանի որ այնտեղ ծնելիությունը գերազանցում է հասարակ վերարտադրության 2.1 ծնելիությանը, իսկ միգրացիան էլ համեմատաբար ավելի նվազ է, ապա այնտեղ նկատվում է կայունություն: Այսինքն՝ այո, Ձեր հարցին պատասխանելով Հայաստանը բացարձակ թվով կունենա ամենացածր բնակչությունը, բայց դա չի նշանակում, որ ավելի վատ իրավիճակում է, քան օրինակ ինչպես նշեցի Վրաստանը: Դա ուղղակի պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանը միշտ եղել է ավելի ցածր բանկչություն ունեցող երկիր: Միգրացիայի առումով հայերը միշտ էլ փորձել են գտնել ավելի լավ կյանք, մենք հակված են դեպի միգրացիա:

-Այսինքն` կարելի է եզրակացնել, որ ցանկացած պարագայում հնարավոր չէ ուղղակի պայքարել միգրացիա երևույթի դեմ, այլ ավելի նպատակահարմար է փորձել որևէ կերպ կառավարելի դարձնել այդ հոսքերը:

-Միանշանակ: Միգրացիան կառավարելու առումով կան շատ առաջարկներ, բայց իրականում կա մեկ և ամենաանհրաժեշտ պայմանը՝ իրավիճակի բարելավումը ուղարկող երկրում, այս դեպքում՝ կոնկրետ Հայաստանում: Եթե մենք ունենք պաշտոնական տվյալների համաձայն 16 տոկոս գրանցված գործազրկություն, բնականաբար, մարդիկ պետք է կարողանան փորձել գտնել իրենց համար աշխատելու ճանապարհ: Եթե նրանք դա չեն կարողանում գտնել այստեղ, կամ բավարար չափով չեն գտնում, ապա համապատասխան որակավորում ունեցող մարդիկ փորձում են դա անել այլ տեղերում: Թեև միգրացիոն հոսքերի համար հիմանական դրդապատճառը սոցիալ-տնտեսականն է, բայց օրինակ մեր հետազոտությունները նաև ցույց են տվել, որ կան մշակութային խնդիրներ: Օրինակներից մեկն այն է, երբ կայացած կինը ունի լավ կրթություն և աշխատանք այստեղ, բայց փորձում է նաև դրսում լավ աշխատանք գտնել, քանի որ լինելով մոտ երեսուն տարեկան և չլինելով ամուսնացած, նա չի կարողանում առանձնանալ ծնողներից և միայնակ ապրել՝ չնայած, որ դրա համար ունի բոլոր պայմանները: Այսինքն՝ նա կախվածության մեջ է, քանի որ մշակութային առումով նման վարքը հասարակության կողմից ընդունելի չէ: Սա սոցիալական ճնշում է, որը շատ լուրջ դեր է խաղում: Հիմա, եթե այս  կինը որոշում է արտագաղթել, ապա նա գրանցվում է որպես սոցիալ-տնտեսական դրդապատճառով գնացած, քանի որ իր այստեղի աշխատանքը թողել է և դրսում նորը գտել, բայց իրականում հիմնական դրդապատճառը այլ է և ավելի խորքային է, որն անշուշտ ուսումնասիրությունների կարիք ունի: Ավելին, նախորդ տարի հրապարակված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միգրացիոն հոսքերում նկատելի է կանանց թվի աճ:

-Երբ խոսում ենք միգրացիոն հոսքերի մասին, միշտ առաջին պլանում նկատի ենք ունենում երկրից նկատվող միգրացիոն հոսքերը, բայց պակաս կարևոր չէ նաև երկրի ներսում նկատվող ներքին միգրացիոն հոսքերի դերը: Այս մասով ներկայում ի՞նչ իրավիճակ ունենք, կան արդյոք ներքին միգրացիային նվիրված ուսումնասիրություններ:

-Այդ հարցի հետ կապված իհարկե կան գնահատականներ և ուսումնասիրություններ: Մեր՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից,  այդ ուղղությամբ վերջին հետազոտությունը արվել է 2009 թվականին, թեև հնացած տվյալներ են, բայց ցույց են տալիս, որ այո Հայաստանում կա երկու տեսակի միգրացիա՝ շրջաններից դեպի Երևան և Երևանից դեպի դուրս: Պարզապես հաճախ այդ ներքին միգրացիան չի գնահատվում և ուսումնասիրվում այն պարզ պատճառով, որ Հայաստանը փոքր երկիր է և այսպես կոչված շատ մեծ հոսքեր տեղի չեն ունենում: Բայց նույնիսկ այդ դեպքում էլ անգամ քիչ տեղաշարժերը բավական մեծ ազդեցություն են թողնում և մենք տեսնում ենք, որ հիմնականում ներքին միգրացիան տեղի է ունենում փոքր քաղաքներից դեպի մեծ քաղաքներ ու դեպի Երևան: Սրա պատճառներից է այն, որ փոքր քաղաքները Հայաստանում ամենաանմխիթար վիճակում են, ամենաաղքատ բնակչությունը մեզ մոտ ապրում է հենց այդ փոքր քաղաքներում, քանի որ դրանք կառուցվել են խորհրդային միության մեխանիզմով՝ բնակչությանը կենտրոնացնելով ինչ-որ գործարանի շուրջ, իսկ երբ արդեն այդ գործարանները դադարեցին գործել, այդ քաղաքները ենթարկվեցին աղքատացման գործընթացին: Ներքին միգրացիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ ձևը երևի թե կարող է լինել համայնքների հավասարաչափ զարգացումը: Իսկ թե որքանով դա կհաջողվի, կախված է քաղաքական կամքից և ցանկությունից, բայց կարծում եմ հատկապես արևմտյան սահմանների դատարկումը մեզ համար բավական լուրջ ռիսկային գործոն է: Պետք է հնարավորինս արագ գտնել այն լուծումները, որոնք թույլ կտան գոնե նվազեցնել այդ ներքին հոսքերը:

-Ունե՞նք արդյոք տվյալներ այն մասին, թե ովքեր են ի վերջո մուտքի երկիր հայտնվելուց հետո առնվազն մի քանի տարի անց ձախողվում որպես միգրանտ և հետ վերադառնում ելքի երկիր, կա՞ արդյոք նման սեգմենտ:          

-Երբ մենք խոսում ենք -35.000 բացասական սալդոյի մասին, դա մոտավորապես այն թվաքանակն է, որն ամեն տարի մնում է դրսում: Այսինքն, եթե մենք խոսում ենք վերադարձողների մասին, դա մի քիչ ավելի բարդ է: Այո, կան վերադարձողներ, որոնք հիմնականում դրսում ձախողվածներն են և վերադառնում են հետ, որովհետև այլ տարբերակ չեն ունենում: Այսպիսի տվյալներ, թե ովքեր են հետ գալիս, շատ մանրամասն չկա, քանի որ սովորաբար այն մարդիկ, ովքեր գնում են մի քանի տարով, չեն փոխում քաղաքացիությունը և հաշվում են՝ որպես ՀՀ քաղաքացիներ: Նրանք կարող են մի քանի տարվա մեջ մի քանի անգամ գալ Հայաստան և հետ գնալ, բայց հիմնականում ապրել դրսում:

Առհասարակ միգրացիան կառավարվում է հետևյալ գաղափարախոսությամբ՝ փորձել ժամանակավոր աշխատանքային միգրանտին հնարավորինս ամուր կապով կապել երկրի հետ: Այսինքն երկիրը հանդիսանա որպես երաշխավոր՝ դրսում նրա ապահով աշխատանքի համար, հոգա նրա խնդիրները, եթե կան այդպիսիք: Կա նաև ցիկլիկ միգրացիայի կառավարման գաղափարը, երբ երկիրը ինքը փորձում է պայմանագրային հարաբերություններ ստեղծել ընդունող երկրների հետ և ուղղարկել համապատասխան որակավորում ունեցող մարդկանց՝ մի քանի տարով աշխատելու համապատասխան երկրում՝ վերադառնալու ակնկալիքով: Այլ կերպ ասած՝ հնարավոր չէ պատ կառուցել և կասեցնել մարդկանց տեղաշարժը, դա պետք էլ չէ, քանի որ մարդիկ շարունակելու են գնալ այնքան ժամանակ, քանի դեռ այստեղի կյանքը չի բավարարում իրենց պատկերացումներին:

-Ժողովրդագրության մասով կարծես պատկերն արդեն քիչ թե շատ պարզ է, իսկ ի՞նչ կոնկրետ առաքելություն է իրականացնում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը Հայաստանում, կան արդյոք համագործակցության եզրեր կառավարության հետ և որո՞նք են դրանք:

-ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը Հայաստանում աշխատում է 1999 թվականից, մեր գործունեության հիմնական ոլորտներն են վերարտադրողական և մայրական առողջությունը, ժողովրդագրական գործընթացների հետ կապված հետազոտություններն են, քաղաքական խորհրդատվություններն են, քաղաքականության մշակումն է և հաջորդը կին-տղամարդ գենդերային հավասարության խնդիրներ են: Վերարտադրողական առողջության ոլորտում մենք բնականաբար համագործակցում ենք առողջապահության նախարարության հետ, որն այս ոլորտում մեր հիմնական գործընկերն է: Համագործակցությունը ենթադրում է թե տեխնիկական աջակցություն և թե հիմնականում բժիշկ գինեկոլոգների գիտելիքների և ունակությունների հզորացման ուղղված վերապատրաստումների իրականացում, ինչպես նաև քաղաքականության մշակում, բժշկական ուղեցույցերի մշակում: Այս ոլորտում աշխատում ենք նաև այլ գործընկերների հետ, օրինակ պաշտպանության նախարարությունը, որի հետ համագործակցությամբ փորձում ենք բանակում զինակոչիկներին զինվորական բժիշկներին վերապատրաստելու միջոցով որոշակի գիտելիքներ տալ վերարտադրողական առողջության և սեռական հարաբերությունների, սեռավարակների մասին:

Մենք փորձում ենք նաև համագործակցել oրենսդրության բարելավման ոլորտում տարբեր մարմինների հետ, ինչպես օրինակ ՄԻՊ գրասենյակն է, որի հետ մենք փորձում ենք հասկանալ, թե որքանով են Հայաստանում պաշտպանված մարդու վերարտադրողական իրավունքները, որքանով են հասանելի այդ ծառայությունները: Ժողովրդագրության ոլորտի հետ կապված մեր հիմնական գործընկերն է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ինչպես նաև ԱՎԾ-ն, որտեղ մենք փորձում ենք իրականացնել հետազոտություններ այն հարցերի հետ կապված, որոնք բաց են մնում պետական ֆինանսավորման բավարար չլինելու պատճառով: Հետազոտությունները վերաբերվում են մեր գործունեության ոլորտներին:

Օրինակ փորձում ենք հասկանալ, թե ինչ պատճառներով տեղի ունեցավ  երեք երեխայից անցումը երկու և ավելի քիչ երեխա ունենալուն, կամ սեռով պայմանավորված աբորտների խնդիրը: Այս կապակցությամբ ուրախությամբ ուզում եմ նշել, որ ի շնորհիվ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և առողջապահության նախարարության  հետ համագործակցության,  վերջերս կառավարության կողմից ընդունվեց եռամյա գործողությունների ծրագիր,որը նպատակ ունի պայքարել այս բացասական երևույթի դեմ և հուսով եմ, որ երեք տարի հետո մենք կունենանք բավականին փոփոխված իրավիճակ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը աջակցում ենք, որպեսզի մշակվեն թե քաղաքականություններ, թե օրենսդրական փոփոխություններ, թե գործողությունների ծրագրեր և ժողովրդագրության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու՝ օրինակ 2009-2030թթ ժողովրդագրական բարելավման ազգային ռազմավարությունը, որը մեր և նախարարության համատեղ աշխատանքի արդյունքում ընդունվեց:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ աշխատում ենք նաև գենդերային հավասարության հետ կապված հարցերի շուրջ: Մյուս կողմից էլ այս խնդիրների շուրջ աշխատում ենք նաև բազմաթիվ ՀԿ-ների հետ: Մեր գործունեության չորրորդ ուղղությունը երիտասարդների հետ աշխատանքներն են՝ սկսած նրանց վերարատադրողական առողջության հետ կապված հարցերի լուսաբանումից: Օրինակ կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությամբ մեր աջակցությամբ առաջին անգամ ներդրվեց առողջ ապրելակերպ դասընթացը դպրոցական ավարտական կրթական ծրագրերում: Սա շատ կարևոր քայլ էր դեռահասների և երիտասարդների համար, հատկապես հաշվի առնելով, որ 21-րդ դարում կա տեղեկատվության հսկայական քանակություն, որի իսկությունը շատ հաճախ կասկածելի է լինում: Մի բան ևս ավելացնեմ. 2010թվականին իրականացրած մեր հետազոտության համաձայն Հայաստանում 12 տոկոս երկրորդային անպտղություն գոյություն ունի, իսկ ընդհանուր անպտղությունը 17 տոկոս է, որից փաստորեն միայն 5 տոկոսն է առաջնային:

Այսինքն` խոսքն այն մասին է, որ անպտղության նման թիվ ունենք սեռավարակների և արհեստական անապահով ընդհատումների արդյունքում: Իսկ մեր այսօրվա ժողովրդագրական իրավիճակում այդ 12 տոկոսը բավական մեծ ճոխություն է մեզ համար: Սա շատ հեշտ և էժան տարբերակով կարելի է կանխարգելել` ընդհամենը համապատասխան ինֆորմացիա և լավ ծառայություններ մատուցելու միջոցով:

-Ժողովրդագրության հետ կապված տարբեր խնդիրների մասին խոսվեց, ինչպե՞ս կգնահատեք այդ խնդիրների լուծմանն ուղղված կառավարության քայլերը: Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ, ի՞նչ արդյունքներ և բացթողումներ կան:

-Մենք պետք է հասկանանք, որ աշխարհը առաջ է գնում և աշխարհի հետ առաջ է գնում նաև Հայաստանը, փոխվում են որոշ պատկերացումներ ու եթե մենք չհամապատասխանենք դրանց կարող ենք բավական վատ հետևանքներ ունենալ: Մեծ առումով կարծում եմ, որ սկսած 1999 թվականից Հայաստանի տարբեր կառավարություններ բավական ադեկվատ կերպով հասկացել են մեր ոլորտի հետ կապված խնդիրները և դրանց կարևորությունը, քանի որ եթե մենք խոսում ենք Հայաստանի ապագայի մասին ամենակարևոր և բաղկացուցիչը այդ ապագայի մարդն է, իսկ մեր գործակալությունն էլ կենտրոնացած է մարդու վրա: Որպեսզի այդ ռեսուրսը լինի առողջ և ուժեղ` դիմակայելու մեր առջև ծառացած մարտահրավերներին: Այս առումով Հայաստանի կառավարությունը բավականին մեծ ուշադրություն է դարձնում ժողովրդագրության ոլորտին և, իհարկե, փորձում է եղած ռեսուրսների սահմաններում տալ խնդիրների լուծումներ: Շատ ուրախալի էր, որ երեք տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը սեռով պայմանավորված աբորտների գոյության մասով բացարձակ ժխտումից եկավ հասավ այն կետին, որ առաջինը տարածաշրջանում ընդունեց գործողությունների ծրագիր: Այս խնդրի դեմ պայքարում մենք առաջամարտիկ ենք, ինչը ցույց է տալիս, կառավարության կողմից խնդրները ադեկվատ ընկալելու աստիճանը:

Ժողովրդագրության հետ կապված ևս կա գործողությունների անհրաժեշտության ընկալում, պարզապես դա որոշակիորեն դանդաղ է տեղի ունենում, իսկ մենք չունենք այդքան ժամանակ: Միջազգային կազմակերպությունները այստեղ են աջակցելու այդ գործընթացին, բայց կառավարության դերը չեն կարող ստանձնել այդ գործընթացում: Այս խնդիրներին ավելի արագ արձագանքը շատ ավելի դրական հետևանքներ կունենա մեր հետագա զարգացման համար: Ինչ վերաբերվում է գենդերային հավասարության հետ կապված խնդիրներին, ապա այստեղ մենք ավելի շատ ենք բախվում այսպես ասած պատրիարխիալ մոտեցումների, թեև պրակտիկայում տեսնում ենք, որ կանայք հասարակության մեջ սկսել են ավելի մեծ դեր խաղալ:

Առհասարակ, Հայաստանի բոլոր կառավարությունները` հատկապես վերջին տարիների, ուշադրությամբ են վերաբերվում մեր ոլորտի խնդիրներին և հուսով եմ, որ մենք կշարունակենք այս փոխադարձ համագործակցությունը, որը մինչ այսօր բավական լավ արդյունքների է հանգեցրել: Դրանցից մեկը նշեմ` եթե 2000 թվականին մայրական մահացության ցուցանիշը Հայաստանում կազմում էր մոտավորապես 60 կին 100 հազար ծնված երեխայի հաշվով, ապա այսօր այդ թիվը 18-ն է:  Տասնհինգ տարվա ընթացքում մոտ երեքից ավել անգամ նվազել է այդ ցուցանիշը, ինչը հրաշալի արդյունք է: Այսինքն` մենք խոսում ենք մարդու կյանքի մասին և տեսնում, որ գոնե այս ոլորտում Հայաստանում մարդու կյանքը ավելի անվտանգ է դարձել: Սա մեր և Հայաստանի կառավարության համատեղ աշխատանքի լավ ցուցանիշն է:

-Այսինքն` կարելի է հասկանալ, որ կառավարության կողմից կա խնդիրներին լուծում տալու քաղաքական կամք, սակայն ռեսուրսային սուղ ապահովվածությունը շարունակում է մնալ որպես հիմնական խոչընդոտ:

-Կան ռեսուրսային խնդիրներ, և կան նաև մոտեցումների հետ կապված խնդիրներ, չնայած մյուս կողմից էլ եթե չլինեն այդ մոտեցումների տարբերությունները երևի մենք առաջ չէինք գնա: Պարզապես, մենք պետք է լինենք ավելի բաց և պատրաստ ընդունելու իրականությունը: Այստեղ շատ կարևոր է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դերը, որովհետև այդ գերատեսչությունը բնակչության հիմնականում բոլոր հարցերի հետ միացնող օղակն է, ինչպես նաև ոլորտի պատասխանատուն: Վերջին տարիների մեր այս համագործակցությունը բավականին լավ արդյունքների բերեց և հուսով եմ, որ այդ համագործակցությունը շարունակական է լինելու:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:36 Մարսելի արքեպիսկոպոսն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին Այսօր, 18:25 ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին Այսօր, 18:15 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է մի քանի օր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածքներ հասցրած տղամարդու դին՝ կախված վիճակում Այսօր, 18:02 Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին վերահաստատում ենք արդարադատության համար պայքարը շարունակելու մեր կամքը․ Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբ Այսօր, 17:50 Սյունիքում տրամադրությունները լարված են Այսօր, 17:39 Ալիևը գոհ է․ «Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել» Այսօր, 17:26 «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին Այսօր, 17:19 «Անհնար է, Հայաստանը չի կարող ազատվել եռակողմ հայտարարության այդ դրույթից»․ Ալիևը կրկին «Զանգեզուրի միջանցքն» է պահանջում Այսօր, 17:13 Անհապաղ վերանայել մամուլի դեմ ուղղված կառավարության որոշումը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն տալ ազատորեն լուսաբանել Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները․ ՀԺՄ Այսօր, 17:04 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ Այսօր, 16:51 Ալիևը հայտարարել է դելիմիտացիայի ժամանակ Հայաստանին նոր տարածքային պահանջներ ներկայացնելու մտադրության մասին․ «Էքսկլավներն» է պահանջելու Այսօր, 16:42 Մեր բոլոր գործընկերները ողջունել են այս գործընթացը՝ բացառությամբ մեկ երկրի, «не знаю почему» և մեկ էլ դուք եք դեմ. Վարդանյանը՝ ընդդիմությանը Այսօր, 16:36 ԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Այսօր, 16:29 Իշխանական հնարավոր բոլոր լծակներով, սատելիտներով փորձ է արվում Սրբազանի վերաբերյալ տարածել վարկաբեկիչ, սուտ տեղեկատվություն. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Այսօր, 16:20 Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում Այսօր, 16:18 Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդուկ» տեսահոլովակը Այսօր, 16:16 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք Այսօր, 16:15 Ադրբեջանը մտադիր չէ միանալ ԵԱՏՄ-ին. Ալիև Այսօր, 16:13 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը Այսօր, 16:10 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև Այսօր, 16:07 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Այսօր, 15:59 Մենք տուն չենք տալիս թշնամուն. տավուշցի ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 15:56 Անվստահություն, եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ Հայտարարություն Այսօր, 15:53 Վախենալու է՝ վաղն ինչ ուղերձով է հանդես գալու ՀՀ ղեկավարը, որը կարող է անդառնալի ծանր հարված հասցնել ցեղասպանության ճանաչմանը Այսօր, 15:47 Իշխանության կողմից հարգանքի տուրք մատուցելու արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից Այսօր, 15:44 Սասուն Միքայելյան, Դուք և Ձեր կցորդները հավաքեք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 15:38 Էրդողանի հայտարարությունը փաստում է, որ այս իշխանության՝ Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու գործընթացն իրականություն է. Թուրքագետ Այսօր, 15:29 Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Պատգամավոր Այսօր, 15:24 Կարճ ասած՝ Ոսկեպարը կմնա ձեր պատկերացրած անկլավ. Ոսկեպարի գյուղապետ Այսօր, 15:15 Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի հետագա առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ Այսօր, 15:12 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ Այսօր, 15:03 Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Այսօր, 14:58 Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար Այսօր, 14:48 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան Այսօր, 14:38 Քաղաքացիները «Հայփոստ»-ից կեղծ SMS են ստանում, որը ներկայացվում է որպես աշխատանքի «թույն» առաջարկ. Մարտիրոսյան Այսօր, 14:27 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան Այսօր, 14:05 Ռուբինյանը և Հունաստանի դեսպանը կարևորել են Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատումը Այսօր, 13:54 Այս փուլում ժողովուրդն անտարբեր է, ընդդիմությունն՝ անկարող, իշխանությունն էլ թրքամետ է. Շարմազանով Այսօր, 13:50 Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը Այսօր, 13:48 Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի Այսօր, 13:45 Մեր իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբևէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը Այսօր, 13:41 «Տղավարի հելեք կանգնեք. կուսակցական խաղեր չտալ». Գեղարքունիքում պայքարի են դուրս եկել (Տեսանյութ) Այսօր, 13:37 Կիրանցում դասադուլ է Այսօր, 13:35 «Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ժամանակն է՝ Թուրքիայի հետ հարաբերություններում ստեղծեք նոր ճանապարհային քարտեզ»․ Էրդողանը՝ ՀՀ-ին Այսօր, 13:28 Շուրջ 6 տարի է անցել այն օրվանից, երբ փաստացի մերժեցին հայկական երկու հանրապետությունները. Դանիելյան Այսօր, 13:19 Սա քո համար է հող, իսկ մեզ համար սրբազան տարածք է ու հայրենիք․ Տավուշի բնակիչը՝ Փաշինյանին Այսօր, 13:15 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու Այսօր, 13:11 Չգիտենք, թե ինչ պայմաններում են ապրում գերեվարված անձինք. Կարմիր խաչից ստացված տեղեկություններն անբավարար են. Ստեփանյան Այսօր, 13:06 Փակել են Երևան-Սևան մայրուղին (Տեսանյութ) Այսօր, 13:01 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Այսօր, 12:58 Հրդեհ՝ Հրազդանի կիրճում. այրվել է երկու վագոն-տնակ Այսօր, 12:52 «Եթե մենք ունենք անելիք ու ասելիք՝ միայն հաղթանակի մասին է. մեզ սուտը պարտադրողը պետք է գնա, չի կարող մնալ». Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է Այսօր, 12:45 Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը բարձրացրել են ադրբեջանական դրոշը․ Բագրատ Սրբազան (ArmLur)․ Տեսանյութ Այսօր, 12:29 Այսօր մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Այսօր, 12:18 Պայքար է պետք ու վերջ. Նոյեմբերյանցի Այսօր, 12:13 Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը՝ սահմանազատման վերաբերյալ Այսօր, 12:09 Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում` ապրիլի 25-ին և 26-ին Այսօր, 12:05 Նոյեմբերյանում գերլարված է. հրելով հեռացնում են ԵԿՄ Տավուշի ղեկավարի մեքենան (Տեսանյութ) Այսօր, 12:00 ՀՀ-ի կողմից միակողմանի զիջում է․ Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Այսօր, 11:53 Հայաստանից ո՞ր ընկերությունների կաթնամթերքն է Ռոսսելխոզնադզորը թույլատրել մատակարարել ՌԴ Այսօր, 11:49 Ալեն Սիմոնյանն ու Գրեգ Ֆերգուսն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը Այսօր, 11:47 ՊՆ-ում քննարկվել են Հայաստանի ու Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր Այսօր, 11:45 Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների Այսօր, 11:41 Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյանին Այսօր, 11:38 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը. ՀՀ կառավարություն Այսօր, 11:35 Մենք մտանք պատմության մեջ. Մխիթարյան Այսօր, 11:31 Ոստիկանության պարեկային ծառայողների վերապատրաստման անհրաժեշտություն կա. Արսեն Թորոսյան Այսօր, 11:27 Սլովենիան շնորհավորում է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ Այսօր, 11:18 Եկեղեցին է, որ թույլ չի տալիս վերջնականապես վերածվենք անասունի, այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Այսօր, 11:16 Թբիլիսին ողջունել է սահմանազատման հարցով Երևանի և Բաքվի համաձայնությունը Այսօր, 11:11 Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունը Այսօր, 11:08 ՄԻՊ-ը հանդիպել է լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ Այսօր, 11:06 Հենրիխ Մխիթարյանի բոլոր տիտղոսները Այսօր, 11:05 Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին, Օշական Ձախափնյակ գյուղերի ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի Այսօր, 11:03 Սա ստի ու կեղծիքի գործընթաց է. ո՞վ է այն մարդը, որն ուզում է խաբված լինել, չարքից պարտված լինել. Բագրատ Սրբազան Այսօր, 10:59 Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՆԳՆ Այսօր, 10:54 Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան Այսօր, 10:51 Երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանն ամուսնացել է. ինչպես է անցել հարսանեկան արարողությունը (Տեսանյութ, Lուսանկարներ) Այսօր, 10:48 Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Այսօր, 10:46 Հայաստանին պարտադրելու են, որ բանակ չունենա. կարծում եմ՝ կապիտուլյացիայի փաստաթուղթը կստորագրվի այս ամառ. Արշակ Կարապետյան (Տեսանյութ) Այսօր, 10:43 «Փաշինյանն ասաց՝ հանուն խաղաղության է հանձնում». կիրանցի վարչական ղեկավարը հրաժարական չի տալիս (Հրապարակ) Այսօր, 10:39 Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այսօր, 10:37 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելել են․ «Զվարթնոց»-ում հացադուլ է հայտարարել Այսօր, 10:33 Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Այսօր, 10:31 Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն Այսօր, 10:29 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:27 «Չեմ վախենում քրեական գործերից կամ կալանավորվելուց». Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին հրավիրել են զինվորական քննաչական վարչություն Այսօր, 10:23 Փաշինյանը հասել է նրան, որ իր հանձնողական քաղաքականությունը աջակիցներ և ակտիվ սատարողներ ունի. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:19 «Հրապարակ». Տավուշի բնակիչները կենաց-մահու կռիվ են տալիս` Ադրբեջանին հող չհանձնելու համար, իսկ Նոյեմբերյանի համայնքապետը ԱՄՆ-ում է Այսօր, 10:12 «Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմում ոչ միայն հարցերի բովանդակությունը չեն կարդում, այլև խմբային խուսափում են գնահատական տալուց Այսօր, 10:10 «Փաստ». Առաջին դեպքը չէ, որ իշխանականներն ուղղակի անցնում են «ջրի հատակը, մինչև անցնի վտանգը» Այսօր, 10:07 «Ժողովուրդ». ՏԿԵՆ փոխնախարարը հայտնում է, որ Գևորգ Նալբանդյանը մեքենայությունների մեջ է եղել Այսօր, 10:05 Կիրանցի համայնքապետը որոշել է հրաժարական տալ․ ArmeniaSputnik Այսօր, 10:02 «Հրապարակ». Հայաստանն էլ մեծ հաջողություն է համարել, որ չեն կանգնել վատագույն տարբերակի վրա Այսօր, 10:00 «Հրապարակ». Տիգրան Համասյանի համերգին չեն մասնակցել մարզային և տեղական իշխանության ներկայացուցիչները Այսօր, 09:57 «Ժողովուրդ». Գոռ Ալոյանը Տավուշի դատախազի պաշտոնը լքում է Տավուշի համար ճակատագրական պահին Այսօր, 09:49 «Փաստ». Ալիևի ռեժիմը կարող էր Արայիկ Հարությունյանի հարցազրույցն օգտագործել որպես կոմպրոմատ Այսօր, 09:47 «Փաստ». Տավուշը կարող է լինել նոր սկզբի մեկնարկը Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Ինչ նոր զարգացումներ կան 36 կգ ոսկու, 293 միլիոն ռուբլու անհետացման գործով Այսօր, 09:43 «Հրապարակ». Փաշինյանը հայրենի Տավուշում կիրառում է «Բաժանիր, որ տիրես» մարտավարությունը

Տվյալ բաժնի վերջին նյութերը