28/08/2015 11:04
«Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» փոխհարաբերությունները լարված են. «Իրավունք»
«Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրել է.
«Ըստ «Ժառանգության» մոտ կանգնած աղբյուրի՝ այնտեղ բավականին տարակուսած են, թե ինչու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը որոշեց հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, թեև նախորդ օրը տարածել էր ծավալուն հայտարարություն, որ դեմ է սահմանադրական փոփոխություններին, դրան կցելով՝ մի ամբողջ «լավաշ», թե որ կետում իրենց դուրը ինչը չի եկել:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» փոխհարաբերությունները լարված են, ու «Ազատ դեմոկրատները» սպասում էին, թե ինչ որոշում կընդունի «Ժառանգությունը» ՀՀ նախագահի հետ հանդիպման վերաբերյալ, որպեսզի իրենք կողմնորոշվեն դրան տրամագծորեն հակառակ»: