28/08/2015 16:05
Ամուսինը կնոջը փորձել է սպանել՝ անհավատարմության մեջ կասկածելու պատճառով
Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է կնոջը անհավատարմության մեջ կասկածելու պատճառով կյանից զրկելու փորձի դեպքով հարուցված քրեական գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Արա Շուշանյանին առաջադրված մեղադրանքի՝ նա շուրջ 10 տարի հաշվառված լինելով Ավանի հոգեբուժական կլինիկայում, իր կնոջը՝ Ռուզաննա Շուշանյանին կասկածելով ամուսնական անհավատարմությամ նեջ, 2015թ. ապրիլի 14-ին ժամը 21.30-ի սահմաններում Երևան Քաղաքի Նորքի 9 զանգվածի իրենց բնակարանում վերոհիշյալ թեմայի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, վերջինիս կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, 5-րդ հարկից ցած նետելու նպատակով, անակնկալ հարձակվել է նրա վրա, բռնել ոտքերից, բարձրացրել վեր և սպանության դիտավորությամբ հրել է խոհանոցի բաց պատուհանից դուրս, սակայն իր կամքից անկախ՝ այն է կնոջ ակտիվ դիմադրության արդյունքում, հանցագործությունը ավարտին չի հասցրել և վերջինիս հաջողվել է ննջասենյակի բաց պատշգամբի արգելապատնեշի վրայով անցնել հարևանուհու բնակարան:
Ա. Շուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 Հոդվածի 1 Մասի հատկանիշներով: Նա հաշվառված է Ավանի հոգեբուժական կլինիկայում: