28/08/2015 16:43
Պաշտոնական. Կևին Կամպլը տեղափոխվեց Լևերկուզենի «Բայեր»
Սլովենացի կիսապաշտպան Կևին Կամպլը կարիերան կշարունակի Լևերկուզենի «Բայերում»: Դորտմունդի «Բորուսսիան» ու «Բայերը» համաձայնության են եկել:
Նշենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը «Բորուսսիա» էր տեղափոխվել 2015թ.-ի հունվարին: Այդ ընթացքում նա մասնակցել է Բունդեսլիգայի 14 և եվրագավաթների երեք հանդիպման:
Ավելացնենք նաև, որ 1997-2010թթ.-ին Կամպլը հանդիսացել է «Բայերի» երիտասարդական թիմերի ֆուտբոլիստ: