28/08/2015 12:00
Մխիթարյանը նախօրեին գեղեցիկ գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել
Եվրոպա լիգայի որակավորման վերջին փուլում Դորտմունդի «Բորուսիան» պատասխան խաղում 7:2 հաշվով ջախջախեց նորվեգական «Օդդ Գրենլանդին» և նվաճեց խմբային փուլի ուղեգիր:
Դորտմունդիցիների և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված էր իր թիմի մեկնարկային կազմում և աչքի ընկավ խփած գեղեցիկ գոլով ու երկու գոլային փոխանցմամբ, որնք երկու դեպքում էլ հասցեագրված էին Մարկո Ռոյսին:
Երկրորդ խաղակեսում, 64-րդ րոպեին, երբ հանդիպման ելքը գործնականում որոշված էր, 26-ամյա հայ ֆուտբոլիստը փոխարինվեց:
Հիշեցնենք, որ այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 4:3 հաշվով:
Այպիսով՝ Եվրոպա լիգա, որակավորման վերջին փուլ
«Բորուսիա» Դ. – «Օդդ Գրենլանդ»՝ 7:2
գոլերը. Հալվորսեն – 0:1 (19), Մխիթարյան – 1:1 (25), Ռոյս – 2:1 (27), Ռոյս – 3:1(32), Կագավա – 4:1 (40), Գյունդողան – 5:1 (51), Ռոյս – 6:1 (57), Բերգ – 6:2 (64), Կագավա – 7:2 (90)