28/08/2015 19:24
Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչների հետ
ՀՀ Նախագահի նստավայրում շարունակվում են Սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ անցկացվող խորհրդակցությունները:
Այսօրայդ գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչներ Արտաշես Գեղամյանի, Արա Սիմոնյանի, Վիլեն Արևշատյանի, Լևոն Գալստյանի, Սոնա Գասպարյանի և Արտաշես Շահվերդյանի հետ:
Այս մասին տեղեկանում ենք Նախագահի մամուլի գրասենյակից: