28/08/2015 20:06
Սերժ Սարգսյանը հանդիպել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության ներկայացուցիչների հետ
Սահմանադրական բարեփոխումների շուրջ ՀՀ Նախագահի նստավայրում անցկացվող խորհրդակցությունների շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաև «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության ներկայացուցիչներ Հայկ Բաբուխանյանի, Արտակ Գրիգորյանի, Հովհաննես Գալաջյանի, Լևոն Բաղդասարյանի և Գեղամ Գրիգորյանի հետ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամուլի գրասենյակից: