28/08/2015 15:37
Պարույր Հայրիկյան. Ժամանակ վատնողներին ու դավադիրների հետ աշխատողներին սպասել չենք պատրաստվում
Հիմա արդեն գործելու, իսկապես գործելու ժամանակն է։ Ամեն մարդ, ամեն քաղաքացի անելիք ունի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Վերջինիս կարծիքով՝ եթե Սահմանադրական փոփոխությունների վտանգավորությունը հասկացող մեծամասնության ներկայացուցիչները շարունակեն միայն փսփսալ խոհանոցներում, ապա վտանգը զգացող, սակայն իր առօրյա հոգսերի տակ կքած (ավելի ճիշտ՝ այդ վիճակին հասցված) քաղաքացին կսկսի անտարբերություն դրսևորել.
«Իսկ դա այն է, ինչին ձգտում են դավադիրները։ Ինձնից՝ ԱԻՄ-ից սարսափում են, որովհետև սահմանադրական փոփոխություններն արդարացված ենք համարում միայն մարդու իրավունքների ընդլայնման և իշխանությունների լիազորութիւնների չափավորման տեսանկյունից։ Այնքան են վախենում, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը իր իսկ հրավիրած հանդիպումից փախավ, խնդրեց մեկ շաբաթից հանդիպել՝ կրկին փախավ։ Մենք պիտի հրապարակավ, բոլոր քաղաքացիների ներգրավմամբ անդրադառնանք խնդիրներին ու դրանց լուծումներին։
Ճակատի մասին խոսող, բայց ժամանակ վատնող ու դավադիրների հետ աշխատողներին սպասել չենք պատրաստվում։ Անձամբ ես արդեն սկսում եմ։ Եվ ավելի գործուն մասնակցել կամեցողներին հրավիրում եմ աշխատել միասին»,- գրել է Պարույր Հայրիկյանը։