28/08/2015 19:00
Լևոն Ջուլֆալակյանը հրապարակել է առաջիկա Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը
Լաս Վեգասում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնության համար հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հրապարակել է մասնակիցների կազմը:
Ջուլֆալակյանը թիմում ընդգրկել է նաև երիտասարդների աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալի արժանացած Էդգար Խաչատրյանին:
Այս մասին տեղեկանում ենք ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:
Հարկ է նշել, որ Էդգարը կշռում է 108 կիլոգրամ, բայց հանդես է գալու մինչև 130 կգ քաշային կարգում:
Էդգարից բացի թիմում տեղ են գտել հետևյալ ըմբիշները. 59 կգ. Ռոման Ամոյան, 66 կգ. Միհրան Հարությունյան, 71 կգ. Վարշամ Բորանյան, 75 կգ. Արսեն Ջուլֆալակյան, 80 կգ. Էդուարդ Սարգսյան, 85 կգ. Մաքսիմ Մանուկյան, 98 կգ. Արթուր Ալեքսանյան: