28/08/2015 17:25
Սերժ Սարգսյանը հանդիպեց Լյուդմիլա Սարգսյանի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ ՀՀ Նախագահի նստավայրում քաղաքական ուժերի հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներկայացուցիչներ Լյուդմիլա Սարգսյանի, Համբարձում Եղիազարյանի, Մարտիկ Մելիքբեկյանի, Ալեքսանդր Ալեքյանի և Նարինե Եղիազարյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից: