28/08/2015 11:27
Ավտովթար Տաշիր քաղաքում. Տուժածներից մեկը 5-ամյա երեխա է
Այսօր գիշեր ժամը 00.54-ին ՏԿԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Զարիայի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԱԻՆ լրատվական բաժնից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի և «Վոլկսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաները, որոնք, դուրս գալով ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել են հարակից ձորակում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Վոլկսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1985 թ. ծնված Ն. Հ.-ը, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 1958 թ. ծնված Գ. Մ.-ը, ուղևորներ` 2010 թ. ծնված Գ. Կ.-ը և 1962 թ. ծնված Մ. Մ.-ը տեղի ուժերով տեղափոխվել են Տաշիր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: