29/08/2015 10:34
Բակո Սահակյանն ու նրա կինը բավականին համեստ հայտարարագրեր են ներկայացրել. ՀԺ
«Հայկական Ժամանակ»-ը գրում է.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու նրա կողակիցը Արցախի հարկային ծառայության են ներկայացրել բավականին համեստ հայտարարագրեր: Ըստ Արցախի հարկային ծառայության կայքի՝ Սահակյանի տարեկան եկամուտը՝ ձևավորված բացառապես աշխատավարձից, 2014թ. կազմել է 9,1 միլիոն դրամ:
Արցախի առաջին տիկին Անահիտ Սահակյանի ներկայացրած հայտարարագրի էջերը դատարկ են: Չնայած Բակո Սահակյանի հայտարարագրի բովանդակությանը, հայաստանյան մամուլը տարբեր տարիներին նյութեր է հրապարակել, որ նրա որոշ բարեկամներ բիզնեսներ ունեն Արցախում և Հայաստանում»: