29/08/2015 09:45
Արդարադատության նախկին նախարարի դուստրերի ակումբը փակվել է. «Հրապարակ»
Լեո 52 հասցեում գտնվող ակումբը, որը հենց այդպես էլ կոչվում էր՝ «Լեո 52», փակվել է։ Ակումբը պատկանում էր արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի դուստրերին։ Եվ նախարարի կարճատև գործունեության ամենատպավորիչ քայլն այս ակումբում հրավիրած ասուլիսն էր՝ ակումբը գովազդելու ակնհայտ միտումով։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Այժմ այդ հասցեում տեղակայվել է վրացական «Սուլիկո» ռեստորանը, որը դեռ չի գործում։
Ռեստորանի տնօրեն Արևիկ Ավետիսյանը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց «Լեո-52»-ի փակվելու և «Սուլիկոյի» գործելու փաստը։ Նշենք, որ «Սուլիկոն» քաղաքում բավական հայտնի վրացական ռեստորանների ցանց է, որը գործում էր Նալբանդյան 37 հասցեում։
«Հրապարակի» տեղեկություններով, այս ռեստորանը ևս առնչություն ունի Հովհաննես Մանուկյանի հետ. Դրա տերը Մանուկյանի ընկերն է։ Թերթը փորձել է մեկնաբանություն ստանալ նաև Մանուկյանից, սակայն նա թերթի հարցերին չի արձագանքել։