29/08/2015 11:22
Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցելու ադրբեջանական Գաբալայի հետ արտագնա խաղին
Դորտմունդի «Բորուսիան» դուրս է եկել Եվրոպա լիգայի խմբային փուլ, որտեղ ընդգրկվել C խմբում՝ ՊԱՕԿ-ի (Հունաստան), «Կրասնոդարի» (Ռուսաստան) և «Գաբալայի» (Ադրբեջան) հետ:
Հայտնի է, որ Ադրբեջանը ղարաբաղյան կոնֆլիտից հետո վիզա չի տրամադրում Հայաստանի քաղաքացիներին, այդ պատճառով մեծ է հավանականությունը, որ «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա մասնակցել «Գաբալայի» հետ արտագնա խաղին, որը կայանալու է հոկտեմբերի 23-ին:
«Հույս ունենք, որ այս ամենը ճիշտ չէ: Այժմ Մխիթարյանը շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար և վերջին շրջանում հիասքանչ ֆուտբոլ է ցուցադրում»,- նշել է «Բորուսիայի» մամլո քարտուղար Սաշա Ֆլիգեն:
«Բորուսիա» - «Գաբալա» պատասխան խաղը կայանալու է նոյեմբերի 5-ին, Դորտմունդում: