29/08/2015 18:00
Նախագահն ընդունել է Հանրային խորհրդի ներկայացուցիչներին
Նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ ՀՀ Նախագահի նստավայրում անցկացվող խորհրդակցությունների շրջանակում, հանդիպում է ունեցել նաև ՀՀ Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են Հանրային խորհրդի անդամներ Վազգեն Մանուկյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Գրիգոր Բադիրյանը, Արշակ Սադոյանը և Կարինե Դանիելյանը:
Այս մասին տեղեկանում ենք Նախագահի մամուլի գրասենյակից:
Հիշեցնենք, որ այս շաբաթվա ընթացքում սահմանադրական բարեփոխումների շուրջ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։