29/08/2015 14:09
ԲՀԿ-ն մասնակցում է Եվրոպայի Պահպանողականների և Ռեֆորմիստների դաշինքի տարեկան հավաքին
Այս օրերին Սիցիլիայում տեղի է ունենում Եվրոպայի Պահպանողականների և Ռեֆորմիստների դաշինքի տարեկան հավաքը, որին մասնակցում են նաև ԲՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահան Բաբայանը և ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Արմեն Արզումանյանը։ Այս մասին տեղեկանում ենք ԲՀԿ մամուլի ծառայությունից:
Եվրոպայի Պահպանողականների և Ռեֆորմիստների դաշինքի անդամ մի քանի տասնյակ կուսակցություններ կքննարկեն Արևելյան գործընկերության անդամ երկրների ու Եվրոպական Միության օրակարգում առկա բազմաթիվ հարցեր, ինչպես նաև կմասնակցեն դաշինքի բարեգործական տարեկան ծրագրին։